«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Միկան» դարձյալ առաջատարն է

«Միկան» դարձյալ առաջատարն է
15.05.2012 | 00:00

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ութերորդ տուրում «Միկան», Երևանում առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ (2:1), պահպանեց առաջատարի դիրքերը և տասնվեց միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույն օրը Աբովյանում «Գանձասարը», ի հաշիվ տասնմեկմետրանոցից խփած գոլի, հաղթել է «Արարատին»: Մրցաշարի մյուս երկու հանդիպումները` «ՈՒլիս»-«Փյունիկ», «Իմպուլս»-«Բանանց», կայացել էին մեկ օր առաջ` մայիսի 12-ին, և ավարտվել նույն 1:1 հաշվով:

Կրած պարտությունից հետո «Շիրակը» տեղափոխվեց չորրորդ հորիզոնական, իսկ մրցաշարի երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցնում են Դիլիջանի «Իմպուլսն» ու Կապանի «Գանձասարը»` տասներեքական միավորով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3252

Մեկնաբանություններ